Ջուդ Լոուն և Վանեսա Պարադին՝ հայ–թուրքական հարաբերությունների մասին պատմող ֆիլմում
Շուտով սկսվելու են հայ–թուրքական հարաբերությունների մասին պատմող ֆիլմի նկարահանումները։
Թուրքական Televizyongazetesi կայքի փոխանցմամբ՝ «Սուր և սրինգ» վերնագիրը կրող ֆիլմը թուրք–ֆրանսիական համատեղ նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը։
Ֆիլմում նկարահանվելու են բրիտանացի դերասան Ջուդ Լոուն և ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին։ Այս երկու հանրաճանաչ դերասանների հետ ֆիլմում հանդես կգա թուրք դերասան Քըվանչ Թաթլըթուղը։
Ֆիլմում հիմնական շեշտադրումն արվում է հայ–թուրքական բարեկամության վրա։ Այն պատմություն է հայուհի Արփիի և թուրք սպա Քերեմի սիրո մասին։
Առայժ չի նշվում, թե ով է մարմնավորելու հայուհու կերպարը, բայց կարելի է կռահել, որ Արփիի դերը կխաղա Վանեսա Պարադին։










