Կիրկորովը համաձայն է հասարակական աշխատանքի տեսքով պատժի

11:51 • 13.12.10

Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստառեժիսոր Մարինա Յաբլոկովային ծեծի ենթարկելու համար պատրաստ է պատիժ կրել՝ հասարակական աշխատանքներ կատարելու տեսքով։ Այդ մասին երգիչը հայտնել է НТВ հեռուստաալիքի եթերում։

«Ես չեմ առաջինը, ես չեմ վերջինը, պարզապես մեր երկրում իմ օրինակով այնպես է ստացվում, որ արտիստը կարող է հասարակական աշխատանքներ կատարել»,– հայտնել է Կիրկորովը և նշել, որ ամենասարսափելի պատիժն իր համար կարող է լինել բեմ բարձրանալու հնարավորությունից զրկվելը։

«Եթե ինձանից խլեն բեմը, ես անմիջապես կմեռնեմ»,– խոստովանել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրկորովն ու Յաբլոկովան պայմանավորվել են խաղաղության համաձայնագիր կնքել, որը կստորագրվի մոտ ժամանակներս։ Նախնական տեղեկության համաձայն՝ Կիրկորովի կողմից «կարգին դրամական փոխհատուցումը» կփոխանցվի Չուլպան Խամատովայի բարեգործական հիմնադրամին։