Հոգեբույժները պնդում են, որ Կիրկորովը հոգեկան հիվանդի դեր է խաղում
Հոգեբույժները, ուսումնասիրելով Ֆիլիպ Կիրկորովի հարցազրույցները, եկել են այն եզրահանգման, որ հիվանդությունը, որի մասին հայտարարում է Ֆիլիպը, ոչ այլ ինչ է, եթե ոչ խաղ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում հայտնի հոգեբույժ և հոգեբան Ռամիլ Գարիֆուլինը։
«Ֆիլիպը խաղում է։ Ես վերլուծել եմ Մարինային ծեծելուց հետո նրա բոլոր հարցազրույցները և կարող եմ վստահորեն ասել, որ Կիրկորովը խաղում է, որպեսզի խուսափի պատասխանատվությունից և չհայտնվի բանտում»,– հայտարարել է հոգեբույժը։
Այլ փորձագետ–հոգեբույժները ևս ուսումնասիրելով այն կադրերը, որտեղ Ֆիլիպը պատմում է Մարինա Յաբլոկովայի հետ պատահածի մասին, հաստատել են, որ նա տառապում է վեհության մոլուցքով։
Միաժամանակ նա այդ դեպքից մեկ շաբաթ անց հայտնվել է հասարակության առջև. Կրեմլում Անաստասիա Վոլոչկովայի ծննդյան տարեդարձին նվիրված համերգի ժամանակ Ֆիլիպը շնորհավորել է նրան և երգել նրա համար։
Հիշեցնենք, որ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան ոստիկանություն էր դիմել՝ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրելով Золотой граммофон-ում ելույթ ունենալուց առաջ փորձերից մեկի ժամանակ իրեն ծեծելու համար։
Իսկ Կիրկորովը հայտնել էր, թե ինքը «լուրջ հիվանդ է» և որ կատարվածն իր հիվանդության հետևանք է. «Տարին մեկ անգամ ինձ մոտ լուրջ նոպաներ են սկսվում, որի հետևանքով ես ոչինչ չեմ հիշում և չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Ես ինքս սարսափած եմ դրանից։ Ես հիմա եմ հասկանում, որ պետք է լուրջ բուժվեմ»,– հայտարարել էր Կիրկորովը։










