Բոն Ջովին դարձել է Սպիտակ տան Խորհրդի անդամ

20:21 • 15.12.10

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնի երաժիշտ Ջոն Բոն Ջովիին նշանակել է սոցիալ–համայնքային հարցերի գծով Սպիտակ տան նորաստեղծ խորհրդի անդամ։

«Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարամանագիր է ստորագրել սոցիալ–համայնքային հարցերի գծով Սպիտակ տան խորհրդի ստեղծման մասին։ Նոր մարմինը նախագահին կօգնի խորհուրդներով՝ ուղղված անհատների, ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավոր բիզնեսի ու կառավարական կազմակերպությունների հետ առավել արդյունավետ համատեղ աշխատանքի լավագույն միջոցների ապահովմանը՝ սոցիալական համայնքներին առնչվող խնդիրները լուծելու համար»,– ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։

Բոն Ջովին դարձել է Խորհրդի անդամ, որը կգլխավորի Բիլ Գեյթսի հիմնադրամի նախկին համանախագահ Փեթի Սթոունսայֆերը։

«Ջոն Բոն Ջովին այժմ գլխավորում է Jon Bon Jovi Soul Foundation ոչ կառավարական կազմակերպությունը, որը կոչված է օգնելու կարիքավորներին։ Soul Foundation–ը իրականացնում է նախագծեր, որոնք ուղղված են ԱՄՆ–ում անօթևանության ու աղքատության հաղթահարմանը։ Ներկայում Բոն Ջովին և Soul Foundation–ը հարյուրավոր անապահով անհատների և ընտանիքների ապահովել են կացարաններով, ինչպես նաև Ջոն Բոն Ջովին «Գրեմի» մրցանակաբաշխության դափնեկիր Bon Jovi ռոք խմբի առաջնորդն է, խումբ, որը վաճառել է ավելի քան 120 մլն ձայնասկավառակ և ունեցել է ավելի քան 2600 համերգ՝ ավելի քան 34 մլն երկրպագուների առջև»,– նշել է Սպիտակ տունը։