Կիրկորովի դեմ քրգործ է հարուցվել
Մարինա Յաբլոկովայի հայցի հիման վրա Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ քրեական գործ է հարցուցվել։ Այս մասին հայտնում է РБК–ն։
Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան ասում է, որ «Յաբլոկովան անհատ մեղադրող և տուժող է ճանաչվել, իսկ Կիրկորովը՝ մեղադրյալ»։
Այդ գործով դատաքննությունը կսկվի դեկտեմբերի 16–ին Մոսկվայի Պրեսնենի դատարանում։
Հիշեցնենք, որ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան ոստիկանություն էր դիմել՝ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրելով Золотой граммофон-ում ելույթ ունենալուց առաջ փորձերից մեկի ժամանակ իրեն ծեծելու մեջ։ ԶԼՄ– ների տվյալներով այդ միջադեպը նկահարանվել է դահլիճում գտնվող հանդիստեսի կողմից։
Իսկ Կիրկորովը խոստովանել է իր մեղքը՝միաժամանակ նշելով, որ ինքը «լուրջ հիվանդ է» և որ կատարվածն իր հիվանդության հետևանք է. «Տարին մեկ անգամ ինձ մոտ լուրջ նոպաներ են սկսվում, որի հետևանքով ես ոչինչ չեմ հիշում և չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Ես ինքս սարսափած եմ դրանից։ Ես հիմա եմ հասկանում, որ պետք է լուրջ բուժվեմ»,– հայտարարել էր Կիրկորովը։










