YouTube-ը հրապարակել է տարվա 10 ամենահայտնի հոլովակների անունները
Հայտնի են դարձել YouTube ծառայությունում տարվա 10 ամենահայտնի երաժշտական տեսահոլավակների անունները. դրանցից 4–ը պատկանում է թինեյջեր Ջասթին Բիբերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
2010թ. ամենահայտնի պրոֆեսիոնալ տեսահոլովակների շարքում առաջին տեղը զբաղեցնում է Ջասթին Բիբերի Baby տեսահոլովակը, որը դիտվել է ավելի քան 400 մլն անգամ։
Երկրորդ տեղում երգչուհի Շակիրան է՝ իր This Time for Africa տեսահոլովակով, որը Ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության պաշտոնական հիմն էր։ 3–րդ և 4–րդ հորիզոնակններն զբաղեցրել են էմինեմի Love the Way You Lie և Not Afraid երգերի տեսահոլովակները։ Հնգյակը եզրափակում է Ռիհանան՝ իր Rude Boy տեսահոլովակով։
Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականներում են հայտնվել Ջասթին Բիբերի Never Say Never–ը, Never Let You Go-ն, Լեդի Գագայի Alejandro-ն, Ջասթին Բիբերի Somebody to Love Remix-ը և Լեդի Գագայի Telephone–ը։
Ոչ պրոֆեսիոնալ տեսահոլովակների շարքում առաջին տեղն զբաղեցնում է Ալաբամա նահանգի փոքրիկ բնակչի մասնակցությամբ տեսանյութը, որում նա սպառնում է վրեժ լուծել տեղի հանցագործից։
Ոչ պրոֆեսիոնալ լավագույն տեսահոլովակների շարքում են նաև Ke$ha–ի Tik Tok հիթի ծաղրանմանումը, ինչպես նաև Լեդի Գագայի Paparazzi երգի վերկատարումը 13–ամյա մի պատանու կողմից՝ դպրոցական համերգի ժամանակ։
Նշենք, որ 2010թ. Google–ին պատկանողYouTube–ում բեռնվել է 13 մլն ժամ տեսահոլովակ և գրանցվել է ավելի քան 700 մլն դիտում։
Հավելենք, որ Բիբերը հայտնի դարձավ 2008թ., երբ հայտնի մարդկանց երգերը կատարում և տեղադրում էր YouTube –ում։










