Ամանորյա համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամանորյա տոնական համերգ կանցկացնի։
Համերգում ելույթ կունենան Մենակատարների պետական անսամբլը՝ Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ, «Սպեղանի» մանկական երգչախումբը՝ Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ։
Համերգային ծրագրում նաև կհնչեն հատվածներ Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից։










