Արքան լքեց գահը. Լարի Քինգի վերջին հյուրը Շվարցենեգերն էր

10:58 • 17.12.10

Լարի Քինգը անցկացրեց CNN հեռուստաալիքով մեծ ժողովրդականություն վայելող «Larry King Live» հեռուստաշոուի իր վեջին հարցազրույցը։

«Բարի երեկո, և բարի գալուստ Լարի Քինգի հեռուստաշոուի վերջին թողարկում։ Ես գիտեի, որ այս օրը ի վերջո գալու է։ Բայց միևնույնն է, այս բառերը հեշտ չէ արտասանել»,– շոուի սկզբում ասել է լեգենդար հաղորդավարը։

Քինգի հյուրերն են եղել բազմաթիվ հայտնի անձինք, մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հայտնի ջազային երգիչ Թոնի Բեննետը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգեր։

Իր կարիերայի ընթացքում 77–ամյա Քինգն աշխարհի ամենաազդեցիկ ու հայտնի մարդկանց հետ 50 հազար հարցազրույց է անցկացրել։

Այժմ Քինգը մտադիր է CNN հեռուստաալիքով հատուկ շոուներ վարել, ինչպես նաև աշխատել ռադիոյում, հայտնում է Утро.ру–ն։