Լարի Քինգի շոուն ռեկորդ է սահմանել
Լեգենդար Լարի Քինգի հեռուստաշոուի վերջին թողարկումը, որը CNN–ի ուղիղ եթերում հեռարձակվել էր հինգշաբթի երեկոյան, դիտել է 2,24 մլն մարդ։ Այսպիսով, Լարին այդօրինակ երեկոյան շոուների հեռուստալսարանի ռեկորդ է սահմանել, որը մինչ այդ պատկանում էր «Fox news» հեռուստաալիքի աստղ Շոն Հենիթիին, հայտնում է NEWSru.com–ը։
Հինգշաբթի երեկոյան Քինգի հյուրերն են եղել ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը, բազմաթիվ դերասաններ ու երգիչներ։
«Լարի Քինգ շոուի» վերջին թողարկումը ցուցադրել են Ամերիկայի բազմաթիվ բարերում ու սրճարաններում, իսկ Մանհեթենում հեռուստաշոուն դիտել են անգամ փողոցներում տեղադրված հատուկ հեռուստաէկրաններով։










