ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Բրիտանի Մըրֆին
ԱՄՆ–ում 32 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Բրիտանի Մըրֆին։ Այս մասին հայտնում է TMZ–ը։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ դերասանուհին մահացել է սրտի նոպայից՝ իր ամուսին Սայմոն Մոնջակի տանը։ Նրա մարմինը առավորտյան 8։00–ին լոգարանում հայտնաբերել է դերասանուհու մայրը։ Անմիջապես դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել Մըրֆիին։
Լոս Անջելեսի ոստիկանությունը մտադիր է Բրիտանիի մահվան հանգամանքների հետաքննություն անցկացնել։
Դերասանուհի և պրոդյուսեր Բրիտանի Մըրֆին ծնվել է 1977թ. նոյեմբերի 10–ին՝ Ատլանտայում։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը թողարկվել է 1984–ին, իսկ վերջին՝ «Մեղքերի քաղաքը» ֆիլմի 2–րդ հատվածը, որտեղ նա կատարում է գլխավոր դերերից մեկը, վարձույթում կհայտնվի 2011–ին։
Դերասանուհուն համբավ են բերել «Ընդհատված կյանք», «Մեղքերի քաղաքը», «Դրայվ», «Ոչինչ բան մի ասա» և «Ութերորդ մղոն» կինոնկարները։










