ԱՄՆ-ի 44 նախագահները կհավաքվեն Մադամ Տյուսոյի թանգարանում
Մադամ Տյուսոյի թանգարանը կներկայացնի ԱՄՆ բոլոր 44 նախագահների մոմե քանդակները։ Այդ քանդակների կեսն արդեն իսկ պատրաստ է, այդ թվում՝ ներկայիս նախագահի մոմե քանդակը։ Բարաք Օբաման, իդեպ, թանգարանում կներկայացվի կնոջ՝ Միշել Օբամայի հետ։ Նախագծի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է, իսկ յուրաքանչյուր նմուշը պատրաստելու համար կծախսվի մի քանի ամիս ժամանակ։
Եվ եթե ժամանակակից «հերոսներին» հնարավոր է ուսումնասիրել տեսագրությունների միջոցով, ապա ամեն ինչ բարդանում է անցյալի հերոսների դեպքում, քանի որ քանդակագործները ստիպված են հենվել միայն հին լուսանկարների վրա։










