The Guardian-ը հրապարակել է տարվա ամենահայտնի գրքերի վարկանիշը
Բրիտանական The Guardian-ը հրապարակել է 2010թ. ամենահայտնի գրքերի վարկանիշը։ Ցուցակը գլխավորել է Ջոնաթան Ֆրանզենի նոր վեպը՝ «Ազատություն»–ը։
Գիրքը ներկայացնում է ամերիկյան մի ընտանիքի կյանքի պատմությունը, որը ներառում է շուրջ 25 տարի՝ ընդհուպ մինչև 2000-ական թվականները։ Ծավալուն մտահղացման, նրբություններին ուշադրություն դարձնելու և դրանց մեջ թափանցելու համար Ֆրազենը քննադատների կողմից արժանացել է Ջոն Ափդայքի հետ համեմատությանը։
The Guardian-ի ցուցակում երկրորդ տեղը կիսում են երկու գրքեր՝ Դևիդ Միտչելի «Յակոբ դե Զուտի հազար աշունը» (The Thousand Autumns of Jacob de Zoet) և Էդմունդ դե Վաալի «Սաթե աչքերով նապաստակը։ Ծածուկ ժառանգություն» (The Hare with Amber Eyes: a Hidden Inheritance)։
«Յակոբ դե Զուտի հազար աշունը» հոլանդացու և ճապոնուհու սիրո պատմություն է։ Վեպի գործողությունները զարգանում են 18-րդ դարում Դեժիմա արհեստական կղզում, որը ստեղծվել է Նագասակիի մոտ՝ որպես հոլանդական մի ընկերության բազա։
Էդմունդ դե Վաալի գիրքը պատմում է 1870-ականներից մինչև մեր օրերը ճապոնական 265 նեցկեից բաղկացած հավաքածու ստանալու՝ հեղինակի արկածների մասին։
Վարկանշային վերոհիշյալ աղյուսակը կազմվել է The Guardian–ի անցկացրած հարցման արդյունքում, որին մասնակցել են գրողներ, գրաքննադատներ և The Guardian-ի ընթերցողները։










