2010 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանները՝ ըստ Forbes-ի
Forbes ամսագիրը շարունակում է ամփոփել անցնող տարվա արդյունքները և հրատարակում է հերթական հեղինակային վարկանիշը։ Այս անգամ այն բաղկացած է հոլիվուդյան դերասանների անուններից, որոնց ֆիլմերը 2010թ. ամենամեծ եկամուտն են ունեցել։ Այս մասին հաղորդում է donbass.ua–ն։
Հրատարակության մասնագետները նկատի են ունեցել միայն կինոթատրոնային ֆիլմերը (ընդ որում այս կամ այն դերասանին վերագրվում է ֆիլմից եկած ամբողջ եկամուտը) և հաշվի չեն առել մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ Արդյունքում պատկերն այսպիսին է.
Ոչ մեկի համար անակնկալ չի լինի այն, թե ով է դարձել «լեռան արքան»։ Դա Լեոնարդո Դի Կապրիոն է, որի երկու ֆիլմերը՝ «Անիծյալների կղզին» և «Սկիզբը», այս տարի եղել են համաշխարհային բոքս–օֆիսի 15 լավագույն եկամտաբեր ֆիմերի շարքում։
«Սկիզբը» հավաքել է 825 միլիոն դոլլար, իսկ «Անիծվյալների կղզին»՝ 295 միլիոն։ Ընդ որում Լեոն դեռ չի ստացել որևէ նշանակալից անվանակարգ, բայց հազիվ թե դա նրան վշտացնի։
Երկրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել է Միա Վասիկոսկան՝ Ալիսայի դերակատարը Թիմ Բարթոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմում։ Նրա արդյունքն է 30 միլիոն դոլլար։ Միան խաղացել է նաև «Երեխաները կարգուկանոնի մեջ» մելոդրամային կատակերգությունում, որը բերել է 29 միլիոն դոլար։
Ջոնի Դեփի «Զբոսաշրջիկը» նյութի տեղադրման պահին հավաքել էր 29 միլիոն։
Ռոբերտ Դաունի Կրտսերը հայտնվել է 4–րդ հորիզոնականում՝ 808 միլիոնով, որը նա հավաքել է «Երկաթե մարդը-2» կոմիքս–էքշնից և «Կիպ» կատակերգությունից։
«Հարրի Փոթեր և մահվան պարգևներ. մաս 1» ֆիլմով Դենիել Ռեդկլիֆը հանգրվանել է 5–րդ հորիզոնականում 780 միլիոն դոլլարով։
Ռոբերտ Պատինսոնը «մթնշաղային» «Խավարման» և «Հիշիր ինձ» ռոմանտիկ դրամայի շնորհիվ հայտնվել է 6–րդ տեղում՝ 749 միլիոն դոլարով։
Քրիստեն Ստյուարտը 698 միլիոնով հետ է մնում իր սիրելիից, նրա «Ռանևեյս» նախագիծը բերել է ընդամենը 4 միլիոն 700 հազար դոլար։
Ութերորդ տեղում Սեմ Ուորթինգտոնն է։ Նա շնորհիվ «Հսկաների մարտեր» ֆիլմի հավաքել է 494 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ «Ավատարը» նրա մասնակցությամբ անցյալ տարի գերազանցել է բոլոր ռեկորդները և բերել 2 միլիարդ 780 միլիոն դոլար։










