Պուգաչովան ենթարկվել է սրտի վիրահատության
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան սրտի վիրահատության է ենթարկվել։ Բժիշկներն իրականացրել են անոթների ստենտավորում։
Ինչպես հայտնում է РБК-ն, երգչուհին իրեն լավ է զգում։ Այդ մասին հայտնել է Լեո Բոկերիայի սրտանոթային վիրահատությունների գիտական կենտրոնի մամուլի քարտուղարը։ Այժմ պրիմադոննան գտնվում է առանձին հիվանդասենյակում, այլ ոչ թե վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է «Маяк»–ը։
Նշենք, որ վիրահատությունն իրականացրել են կենտրոնի առաջատար մասնագետները։ Մի քանի տարի առաջ Պուգաչովան նմանատիպ վիրահատության արդեն ենթարկվել էր, սակայն այլ հիվանդանոցում։
Այդօրինակ վիրաբուժական միջամտությունն անհրաժեշտ է արյան անոթների խցանման դեպքում։










