Այսօր կաթոլիկների Ճրագալույցն է
Ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և որոշ այլ քրիստոնյա եկեղեցիների հետևորդներ ուրբաթ օրը կդիմավորեն Ճրագալույցը։ Այն նախորդում է Ծննդյան օրվան, որը նշվում է դեկտեմբերի 25–ին։
Դեկտեմբերի 24–ի լույս 25–ի գիշերը եկեղեցիներում կտրվեն հանդիսավոր պատարագներ, իսկ գլխավոր արարողությունը կանցկացվի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։
Ճրագալույցը Քրիստոսի ծննդյան և Աստծո հայտնության տոների նախօրեն է։
Շատ արևմտյան երկրներում Ճրագալույցը նշվում է դեկտեմբերի 24–ին։ Հայ առաքելական եկեղեցին Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին, որոշ ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև հույն–կաթոլիկները շարունակում են տոնել Քրիստոսի ծնունդը հունվարի 7–ին։
Ծննդյան ճրագալույցը համարվում է Քրիստոսի ծննդյան տոնին նախապատրաստվելու օր։
Ծննդյան 40–օրյա ծոմը, հաճախակի աղոթքները մարդկանց մոտեցնում են մեծ հանդիսությանը։
Ավանդության համաձայն՝ Ճրագալույցին ընդունված է հրաժարվել սննդից մինչև երկնքում առաջին աստղի հայտվելը։










