ՅՈւՆԵՍԿՕ-ն խաչքարին նվիրված ցուցահանդես կկազմակերպի

14:29 • 25.12.10

Հաջորդ տարվա ապրիլին Հայաստանում կանցկացվի կոնֆերանս՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետների մասնակցությամբ, որտեղ անդրադարձ կկատարվի հայկական խաչքարերի խնդրին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Հաջորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակում կկազմակերպվի նաև խաչքարին նվիրված ցուցահանդես։

Ըստ նախարարի՝ թեև մենք շատ վստահ ենք և խնդիր չունենք ապացուցելու, որ մեր մշակույթը մերն է, սակայն մշակույթի ցանկացած տարր պետք է վեր հանենք և վերահաստատենք աշխարհում։

Դատապարտելով հայկական խաչքարերի նկատմամբ դրսևորված վանդալիզմը՝ Հասմիկ Պողոսյանը խորհուրդ տվեց զգուշանալ հակառակորդից և համարժեք պատասխան տալ տեղեկատվական պատերազմին։ «Տեղեկատվական գրոհը կարող է մասսայական գաղափարախոսության վերածվել աշխարհում։ Այդ իմաստով հայկական մշակույթը վտանգված է»,- մտահոգվեց նախարարը։