19 անհաջող փորձից հետո վարորդական իրավունք ստացած Օզի Օսբորնը ջարդել է իր նոր Ferrari–ն
Համաշխարհային ռոքի լեգենդ Օզի Օսբորնը, օժտված լինելով կատարյալ լսողությամբ ու յուրահատուկ ձայնով և արդեն իսկ դառնալով համաշխարհային ռոքի դասական, բացարձակապես անտաղանդ է ավտոմեքենա վարելու հարցում։
Երկար տարիներ վարորդական իրավունք ձեռք բերելու անհաջող փորձեր կատարած աստղը, ի վերջո հասնելով իր նպատակին, քիչ էր մնում հրաժեշտ տար կյանքին։
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վարորդական իրավունք ստանալու 19 անհաջող փորձից հետո մեքենա վարելու առաջին իսկ հնարավորության ժամանակ Օսբորնը ջարդել է իր նոր Ferrari–ն։
Ռոք երաժշտի կնոջ խոսքերով՝ Օզին չափազանց ուրախ էր 62 տարեկանում մեքենա վարելու իրավունք ստանալով։
«Օզին անմիջապես գնեց խաղալիք, որի մասին երազում են բոլոր տղաները՝ Ferrari. նա նստեց մեքենան ու պոկվեց...»,– պատում է երգչի կինը։
Օզիին հաջողվել էր անցնել ընդամենը 20 մղոն, երբ նա բախվել է մի իրավաբանի մեքենայի, որը հաճույքով օգտվել է իր փաստաբանական հմտություններից, որպեսզի երկար ժամանակով երգչին դարձնի «հետիոտն»։
Այժմ Օզի Օսբորնը կրկին զրկված է վարորդական իրավունքից, որի վերականգնման հավանականությունը, ըստ մասնագետների, հավասար է զրոյի։










