Վախճանվել է Կիմ Երիցյանը
80 տարեկան հասակում երեկ կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը։
Կիմ Երիցյանը ծնվել է 1930թ. նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում: 1951թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, մեկ տարի հետո՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1955-ից սկսել է խաղալ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, նաև` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Նա հայտնի դարձավ «Նվագախմբի տղաներ»-ը ֆիլմում խաղացած Կիրակոսի դերով:










