Լրագրողների համար ամենավտանգավոր երկրները Մեքսիկան ու Պակիստանն են
Լրագրողների մասնագիտական գործունեության համար ամենավտանգավոր երկրներն են Մեքսիկան ու Պակիստանը։ Այս մասին ասվում է միջազգային լրագրողական Press Emblem Campaign կազմակերպության զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ 2010թ. Մեքսիկայում զոհվել է 14 լրագրող, որոնք զբաղվել են նարկոկարտելների և հանցավոր խմբավորումների գործունեության հետաքննությամբ։ ԶԼՄ-ների նույնքան աշխատակիցներ այս տարի զոհվել են Պակիստանում։
Մեքսիկայից և Պակիստանից հետո լրագրողների համար վտանգավոր երկիրների ցուցակում են Հոնդուրասը, Իրաքը, Ֆիլիպինները, Ռուսաստանը և Կոլումբիան։
2010թ. մասնագիտական գործունեություն իրականացնելիս աշխարհում ընդհանուր առմամբ զոհվել է 105 լրագրող։
Հիշեցնենք, որ 2009թ. աշխարհում սպանվել է 70 լրագրող։










