Հալեպում թողարկվել է ՀՀ ԿԲ հուշադրամների պատկերներով պատի օրացույց
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի մասնաճյուղի Հայ երիտասարդական ընկերակցությունը Նոր տարվա նախօրյակին թողարկել է պատի օրացույց, որի վրա պատկերված են տարբեր տարիներին ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված ոսկե և արծաթե հուշադրամները: Դրամների պատկերները զարդարված են թեման բացահայտող գեղեցիկ լուսանկարներով և պատկերազարդ նկարներով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ընկերակցությանը նյութերը տրամադրել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, իսկ ձևավորումը կատարել է գլխավոր հյուպատոսի մշակույթի հարցերով խորհրդական, Հայաստանի նկարիչների միության անդամ Հրազդան Թոքմաջյանը: Պատկերված 12 դրամների հեղինակներն են նկարիչ-դիզայներներ Հարություն Սամուելյանը և Էդուարդ Կուրղինյանը:










