Մոտ 3000 պարուհիներ ռեկորդ են սահմանել՝ պարելով Կուչիպուդի
Մոտ 3000 պարուհիներ ռեկորդ են սահմանել՝ հնդկական Հայդերաբադ քաղաքում կատարելով դասական ոճի Կուչիպուդի պարը։ Այս մասին ասվում է կազմակերպիչների կայքում, որտեղ զետեղված է Գինեսի ռեկորդների գրքի՝ այս ձեռքբերումը հաստատող վկայության պատճենը։
Ռեկորդը սահմանվել է Կուչիպուդիի 2–րդ միջազգային հավաքին, որը տեղի է ունեցել Անդհրա–Պրադեշ նահանգի մայրաքաղաքի խաղադաշտերից մեկում, որտեղ ծնվել է հայտնի այս պարը։
Ավելի քան 2,8 հազար պարուհի կատարել են Կուչիպուդին՝ Հնդկաստանի նախագահի և տասնյակ հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ, հայտնում է «Ռիա նովոստին»։
Մարդկային ռեսուրսների զարգացման գծով Հնդկաստանի պետնախարարը միացել է պարուհիներին և 15 րոպե շարունակ ցուցադրել այս հին պարին տիրապետելու իր հմտությունները։
Նշենք, որ Կուչիպուդի պարը դրամատիկ արվեստի տարատեսակ է, որը հին ժամանակներում կատարում էին տաճարներում։










