«ԲոնիԷմ»-ի մենակատար Բոբբի Ֆարրելը մահացել է

13:51 • 30.12.10

Tert.am-ի ընթերցողներից Գևորգ Ավետիքյանը տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգում 61 տարեկան հասակում մահացել է «ԲոնիԷմ» լեգենդար խմբի մենակատար Բոբբի Ֆարրելը։ Այս տեղեկատվությունը Ավետիքյանը զետեղել է նաև livejournal.com-ի իր բլոգում։ Նա մեզ ուղարկված նամակում նաև տեղեկացնում է, որ ինքը Սանկտ Պետերբուրգում է գտնվում և հավաստիացնում է, որ տեղեկությունը ստույգ է։

Ռուսական ԶԼՄ-ները հաստատում են այս փաստը՝ նշելով, որ նա պատրաստվում էր մեկնել Իտալիա համերգների։

Նշվում է, որ Բոբբի Ֆարրելը մահացել է հյուրանոցի իր համարում։