Մշակույթի նախարարն Ամանորին սիրում է խաղողի տերևով դոլմա պատրաստել
«Ես մեր ժողովրդին ուզում եմ մաղթել, որպեսզի 2011 թվականը իրենց համար լինի շատ լուսավոր, կարևոր և խաղաղ տարի»,- Tert.am-ի միջոցով իր բարեմաղթանքները հայ ժողովդրին հղեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նա ցանկանում է, որպեսզի հայերի համար կյանքում ժպիտ պարգևող օրեր շատ լինեն։
«Թող լինեն իրադարձություններ, որոնք հպարտություն կբերեն մեր ժողովրդին։ Այդ ժամանակ մենք խորը շունչ կքաշենք և կասենք՝ այո մենք հայ ենք։ Թող այդպիսի պահերը մեզ համար շատ լինեն»,- ընդգծեց նախարարը։
Թեև նախատոնական օրերին Հասմիկ Պողոսյանը շատ զբաղված էր պետական աշխատանքով, սակայն նշեց, որ ժամանակ կգտնի և անպայման տնային գործերով էլ կզբաղվի, տոնական ուտեստներ կպատրաստի։
Հասմիկ Պողոսյանն Ամանորին շատ է սիրում խաղողի տերևով դոլմա պատրաստել։










