Պուտինը յուրացրել է ամերիկյան թանգարանի արվեստի նմուշը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինն ամերիկյան թանգարաններից մեկը այցելության ժամանակ ուղղակի վերցրել է ցուցադրված արվեստի նմուշը։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2005թ. Նյու Յորքի «Գուգենհայմ» թանգարանում։ Թանգարանի տնօրենը Պուտինին ցուցադրել է զենքի տեսքով պատրաստված մի օղու շիշ և հպարտացել, թե դա իրեն է նվիրել մի ռուս։ Պուտինն էլ կարծել է, թե թանգարանի տնօրենը ցանկանում է դա իրեն նվիրել և կարգադրել է թիկնապահին վերցնել շիշը։ Այդ պահին Պուտինի շուրջ հավաքվածներից ոչ ոք, այդ թվում և թանգարանի տնօրենը, չեն փորձել առարկել ՌԴ այն ժամանակվա առաջնորդին։










