Ամերիկացի սցենարիստների գիլդիան կհրապարակի 2010-ի լավագույն սցենարիստի անունը

15:40 • 05.01.11

Ամերիկացի սցենարիստների գիլդիան լավագույնն է ճանաչել 2010-ի «Սև կարապը», «Սկիզբ», «Մարտիկը», «Երեխաները լավ են» և «Խնդրում եմ, տուր» կինոնկարների ինքնատիպ սցենարները:

Հունվարի 4-ին ԱՄՆ-ի գրողների և սցենարիստների խոշորագույն միությունը հրապարակել է անհատական մրցանակների հավակնորդների ցուցակը, որոնք հանձնվում են ամեն տարի կինոյի, հեռուստատեսության, ռադիոյի և անիմացիոն գրաֆիկայի 26 տարբեր անվանակարգերում:

Դրանցից ամենահեղինակավորը «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգն է: Այս տարի գիլդիայի կողմից տրվող արձանիկին այս անվանակարգում հավակնում են Մարկ Հեյմանը, Անդրես Հեյնցը և Ջոն Մակլոհլին` աղմկահարույց «Սև կարապը» ֆիլմի սցենարի համար, որը պատմում է բալետի անդրկուլիսյան մրցակցության մասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Գիլդիան նաև ընդգծել է Սքոթ Սիլվերի, Փոլ Թամազիի և Էրիկ Ջոնսոնի աշխատանքը «Մարտիկը» ֆիլմում, ներկայացման կարիք չունեցող Քրիստոֆեր Նոլանին` «Սկիզբ», ինչպես նաև Լիզա Խոլոդենկոյին ու Ստյուարտ Բլումբերգին «Երեխաները լավ են» ու Նիկոլ Հոլոֆսեներին «Խնդրում են, տուր» ֆիլմերի սցենարների համար:

Մրցանակի համար առաջադրվել են «127 ժամ», «Ֆիլիպ Մորիս, ես սիրում եմ քեզ», «Սոցիալական ցանց» ֆիլմերի սցենարների հեղինակները, ինչպես նաև դերասան ու ռեժիսոր Բեն Աֆլեքի «Գողերի քաղաք» նոր աշխատանքի սցենարի հեղինակը:

Նշենք, որ գիլդիայի կողմից տրվող մրցանակներին արժանացած հեղինակների անունները կհայտարարվեն Լոս Անջելեսում և Նյու Յորքում փետրվարի 5-ին, երբ արդեն հայտնի կլինեն «Օսկար»-ի նոմինանտները: