Մահացել է Օհան Դուրյանը
Անցած գիշեր 88 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը:
Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ. Երուսաղեմում: 1939-1945-ին կոմպոզիցիա և խմբավարություն է սովորել տեղի կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել Եվրոպայում` աշակերտելով հայտնի երաժիշտների:
Նա եղել է Հայկական ֆիլհարմոնիայի գլխավոր, Օպերայի և բալետի նվագախմբի, Լայպցիգի Օպերայի և «Գրանդհաուս» նվագախմբի դիրիժորը: Աշխատել է Բեռլինի, Դրեզդենի, Լեյպցիգի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։
Հայաստանի անկախացումից հետո Օհան Դուրյանը վերադարձել էր հայրենիք և ՀՀ իշխանությունների հրավերով ստանձնել Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: Սակայն ներքին խարդավանքների պատճառով մաեստրոն հեռացել էր նվագախմբից: Այնուհետև նա իր գործունեությունը շարունակել էր Մոսկվայում:
Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Հայաստանում:










