Անահիտ Բայանդուրը հայտնաբերվել է անօգնական վիճակում
Հունվարի 6-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան 57 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որի հյուրասենյակում հայտնաբերվել է հայտնի թարգմանչուհի, 1940 թ. ծնված Անահիտ Բայանդուրը` անօգնական վիճակում:
Ինչպես հայտնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, փրկարարները կնոջը հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին:










