Լուվրը շարունակում է մնալ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն աշխարհում
2010թ. ընթացքում փարիզյան Լուվր է այցելել 8,5 միլիոն մարդ, որը թույլ է տալիս թանգարանին երրորդ տարին անընդմեջ պահպանել այցելությունների թվով իր առաջատարի դիրքերը։
Այցելությունների վիճակագրական տվյալների համաձայն, որը ամեն տարի հրապարակում է թանգարանը, անցյալ տարի առավել մեծ թվով այցելուներ են գրավել ռուսական գեղանկարչության ցուցահանդեսները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հնագիտությանն ու պատմությանը նվիրված ցուցահանդեսները։
Փարիզի կենտրոնում գտնվող Լուվրը աշխարհի հնագույն թանգարաններից մեկն է։










