Փոլ Մաքքարթնին կերգի արքայազն Ուիլյամի հարսանիքին
Բրիտանիայի թագուհու թոռ արքայազն Ուիլյամը և նրա հարսնացու Քեյթ Միդլթոնը լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնիին խնդրել են երգել իրենց հարսանեկան արարողության ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա ապրիլի 29-ին:
Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, վկայակոչելով 68-ամյա Մաքքարթնիի ընկերներից մեկին, սըր Փոլը համաձայնել է առաջարկին:
«Ուիլյամն ու Քեյթն արդեն կազմել են հրավիրյալների ցուցակը. Փոլ Մաքքարթնին գլխավորում է կատարողների ցուցակը: Նրանք չեն կարող ընտրել մեկ ուրիշին, ով կկարողանա հիանալի ընթացք տալ հանդիսությանը»,- ասել է հանրահայտ երաժշտի ընկերը:
«Նրան խնդրել են մի քանի երգ կատարել»,- ասել է նա:
Նշենք, որ արքայազն Ուիլյամի և Քեյթի պսակադրության արարողությունը կկայանա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, ինչից հետո նորապսակները թագավորական հանդիսավոր կառքով կշրջեն Լոնդոնում:










