Տաթևիկ Ղափլանյանին վերջին հրաժեշտը կտան հունվարի 11-ին
Ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Տաթևիկ Ղափլանյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 14։00-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից:
Դերասանուհին կյանքից հեռացել էր 2010 թ. դեկտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում։
Երկար տարիներ աշխատելով Երևանի Դրամատիկական թատրոնում՝ Տաթևիկը հանդես է եկել հիշարժան դերախաղերով, որոնք նրան սիրելի են դարձրել լայն հանդիսատեսին։ Նա խաղացել է « Հալածված առաքյալը», «Արտույտը», «Իրկուտսկյան պատմություն», «Ռեպետիտոր», «Ատամնաբույժն արևելյան», «Վերջին ուսուցիչը», «Համլետ», «Վայրի Աղջիկը» ներկայացումներում։
Վերջին տարիներին Տաթևիկ Ղափլանյանն ապրում էր Լոս Անջելեսում, որտեղ էլ անժամանակ ընդհատվեց նրա կյանքը։










