Կառավարությունում քննարկվել են Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները

19:41 • 11.01.11

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում ներկայացվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկություններ հիշյալ նախագծով նախատեսվող, ինչպես նաև նոր միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը լրամշակվելուց հետո կներկայացվի հանձնաժողովի անդամներին: