Ավտովթարի զոհ է դարձել հայտնի թուրք երգիչը

16:23 • 11.01.11

Այսօր առավոտյան Ստամբուլում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի թուրք ժողովրդական երգիչ Քըվըրջըլըք Ալի անունով հայտնի Ալի Օզութեմիզը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Չաթալջա շրջանում։ Ըստ նախնական տվյալների՝ թուրք երգիչը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։