ԱՄՆ–ում բացվել է Սալվադոր Դալիի խոշոր թանգարան
Ամերիկյան Սենթ Փիթերսբերգ քաղաքում՝ Ֆլորիդայի նահանգում, բացվել է Սալվադոր Դալիի թանգարանի նոր շենքը, որը Իսպանիայի սահմաններից դուրս նկարչի ստեղծագործությունների ամենամեծ հավաքատեղին է։
Թանգարանը բացվել է 2011թ. հունվարի 11-ին։ Հավաքածուում հաշվվում է Դալիի 2140 աշխատանք, այդ թվում 96 նկար։
Շենքի կառուցումը տևել է 2 տարի, իսկ արժեքը կազմել է 36 միլիոն դոլար։ Նոր շենքն իր տարածքով երկու անգամ գերազանցում է նախորդին։ Սպավում է, որ տարեկան թանգարան կայցելի 200 հազար մարդ։
Բացման արարողությանը ներկա է եղել հերցոգուհի Պալմա–դե–Մայորկսկայա Քրիստինան, որը թանգարանի շենքը համարել է արվեստի գլուխգործոց, հաղորդում է BBC News–ը։
Սալվադոր Դալիի թանգարանը Ֆլորիդայում բացվել է 1982թ.–ին Մորզե ընտանեկան զույգի կողմից, որոնք մտերիմ էին Դալիի հետ և նրա աշխատանքների մեծ հավաքածու ունեին։










