Եգիպտոսում անհայտ անձը կրակ է բացել գնացքում. մեկ քրիստոնյա զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Մեկ մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել են, երբ անհայտ անձը կրակ է բացել Եգիպտոսի էլ–Մինյա նահանգի Սամալութ քաղաքում՝ ուղևորատար գնացքի վագոնում, հաղորդում է «ալ–Ահրամ» ինտերնետ–պորտալը։
Ոստիկանության տվյալներով՝ Սալամութ քաղաքի կանգառում հանցագործը ներխուժել է Կահիրեից Եգիպտոսի հարավ շարժվող ուղևորատար գնացքի վագոն և անկանոն կրակ է բացել ուղևորների ուղղությամբ։ Նա փորձել է փախչել, սակայն երկաթուղային կայարանի անվտանգության ծառայության աշխատակիցները բռնել են նրան։ Այժմ հանցագործին հարցաքննում են։
Արևմտյան ԶԼՄ–ներն ավելացնում են, որ դեպքի հետևանքով տուժածները և զոհվածը քրիստոնյաներ են, և անվտանգության ուժերը պարզում են, թե արդյոք հանցագործությունը կրոնական ենթատեքստ ունի։










