Մայքլ Ջեքսոնի բժշկին կդատեն ոչ կանխամտածված սպանության համար

10:32 • 12.01.11

Լոս–Անջելեսի դատարանը նախնական լսումներից հետո որոշում է ընդունել,որ Մայքլ Ջեքսոնի անձնկան բժիշկ Կոնրադ Մյուռեյը կկանգնի դատարանի առաջ փոփ–երգչի ոչ կանխամտածված սպանության քրեական մեղադրանքով,– հաղորդում են բլոգերները դատարանի դահլիճից։

Այդպիսի որոշում է ընդունել դատավոր Մայքլ Պաստորը։ Նա նաև ժամանակավորապես զրկել է բժիշկ Մյուռեյին արտոնագրից՝ հայտարարելով, թե նրա բժշկական գործունեությունը վտանգ է ներկայացնում հաճախորդների համար։

Մյուռեյը հերքում է իր մեղքը և պնդում, որ ոչ մի կապ չունի մահացու ներարկումների հետ. նրա խոսքերով Ջեքսոնն ինքն է իրեն ներարկել։
Մյուռեյին պաշտոնական մեղադրանք կներկայցվի հունվարի 25–ին։ Առայժմ նա 75 հազար դոլար գրավի դիմաց բաց է թողնվել։