Հին տոմարով Ամանորը կնշվի հունվարի 14-ին

13:30 • 12.01.11

Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին, սակայն, հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582թ. հոկտեմբերին Հռոմի Գրիգոր 13-րդ պապի կողմից, որը նկատել է, որ հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հատկապես ակնհայտ է եղել գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից: Գարնանային գիշերահավասարը փոխարեն 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին, այսինքն` 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հաստատել է Նոր տոմարը:

Գրիգոր 13-րդի կարգադրությամբ 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող է համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ.: Այսպիսով, 1583-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվել է: