Ֆիլիպ Կիրկորովն ու Անի Լորակը Սուրբ Ծնունդը դիմավորել են հայկական եկեղեցում
Սուրբ Ծննդյան արձակուրդը ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովն անցկացրել է Էմիրություններում։ Այս մասին տեղեկանում ենք analitika.at.ua-ից։
Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին այստեղ է եկել նաև ուկարինացի երգչուհի Անի Լորակն իր ամուսնու հետ։ Ֆիլիպ Կիրկորովը նրանց հետ քրիստոնեական այս տոնը դիմավորել է Շարժայի հայկական եկեղեցում։ Այնտեղ է եղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղափառ համայնքը, որը կրում է Սուրբ Փիլիպոս առաքյալի (Ֆիլիպ) անունը։ Կիրկորովը որոշել է, որ դա ի վերուստ տրված նշան է, և խոշոր գումար է նվիրաբերել՝ եկեղեցին վերակառուցելու համար։










