Սոբչակը ղեկավարելու է էրոտիկ ամսագիրը

11:00 • 13.01.11

Բարձրաշխարհիկ երեկույթների ռուս աստղ Քսենիա Սոբչակը կդառնա տղամարդկանց էրոտիկ Max ամսագրի գլխավոր խմբագիրը։ Սպասվում է. որ ամսագրի առաջին համարը լույս կտեսնի 2011թ մարտին։

Max ամսագիրը Իտալիայում լույս է տեսնում 1985թվականից։ Ամսագրի հրատարակման թույլտվությունը պատկանում է RCS MediaGroup–ին։

Իսկ ահա Ռուսաստանում ամսագրի թողարկմամբ կզբաղվի Global Media Group–ը, հայտնում է Аргументы и Факты–ն։
Նշենք, որ հրատարակության բովանդակությունը էրոտիկ բնույթի նկարներ են և ոչ մեծ հոդվածներ այն ամենի մասին, ինչ հետաքրքրում է տղամարդկանց՝ նորություններ, երաժշտություն, կինո, շրջագայություն։

Հաղորդվում է նաև, որ Max ամսագրի ռուսական համարի առաջին թողարկումը նախատեսված էր դեռևս անցած տարվա աշնանը, սակայն նախագծի իրականացման ժամկետներն ինչ–ինչ պատճառներով հետաձգվել են։