«Հազարամյակ» եռագրությունը՝ 2010-ի բեստսելլեր

15:24 • 14.01.11

ԱՄՆ–ում հայտնի է դարձել 2010–ի բեստսելլերը։ Հիթ շքերթի առաջին 3 տողերը գլխավորում է Սթիգ Լարսոնի «Հազարամյակ» դետեկտիվ ժանրի եռագրությունը։

Այս եռագրության մեջ ընդգրկված են «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Կրակի հետ խաղացող աղջիկը» և «Օդային դղյակներ պայթեցնող աղջիկը» գրքերը, հայտնում է USA Today–ը։

Հիթ շքերթի 4–րդ հորիզոնականը զբաղեցրել է 2010–ի նոյեմբերին հրատարակված՝ Ջորջ Բուշի «Բեկումնային պահեր» (Decision Points) հուշերը։

Տարվա բեստսելլերների տասնյակի ցանկում են հայտնվել Նիկոլաս Սպարկսի «Վերջին երգը» և «Թանկագին Ջոն» վեպերը, ինչպես նաև Էլիզաբեթ Գիլբերտի «Կեր, աղոթիր, սիրիր» գիրքը և Սթեֆանի Մայերի «Լուսաբաց» շարքի վեպը։

Ցուցակի մեջ են ընդգրկվել նաև երկու դասական վեպեր՝ Հարպեր Լիի «Սպանել կատակաբանին» (54–րդ տեղ) և Սելինջերի «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» (73–րդ տեղ) վեպերը, որոնց նկատմամբ հետաքրքության աճը պայմանավորված է Լիի վեպի թողարկման 50–ամյակի և 2010–ի հունվարին Սելինջերի մահվան հանգամանքի հետ։

Պարբերականը նշում է, որ տարվա 100 բեստսելլերների ցանկը 77 %–ով բաղկացած է գեղարվեստական գրականությունից, ինչը 1993–ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։