Ինդոնեզացի նկարիչը պատկերել է հղի Հիտլերին

19:21 • 14.01.11

Ինդոնեզացի նկարիչ Ռոնալդ Մանուլանգը Ադոլֆ Հիտլերին պատկերել է կիսամերկ հղի Մարիամ Աստվածածնի տեսքով. նկարիչն այդպիսով ցանկացել է պատժել ֆյուռերին՝ իր գործած մեղքերի համար։

Մանուլանգը «Աստծո դատաստան» անունը կրող նկարների մի շարք է «նվիրել» Հիտլերին. նկարներից մեկում՝«Ավետիս»–ում, հրեշտակը Հիտլերին հայտնում է երեխայի ծննդյան մասին։

Իսկ մեկ այլ կտավում Հիտլերը պատկերված է մանուկ Հիսուսը ծնկներին, երրորդում՝ ֆյուռերը ցուցադրում է դաստակի վրա դաջված ճամբարային համարը և կանացի մերկ կուրծքը.

«Այդ զարհուրելի և հզոր մարդը ստիպված է կրծքով կերակրել, օրորոցային երգել և գուրգուրել երեխային, որին խորապես ատում է։ Սա համապատասխան պատիժ է ՝ անցյալի նրա մեղքերի համար»,– հայտարարել է նկարիչը՝ ավելացնելով, որ իր կարծիքով հենց այդպիսին պիտի լինի Աստծո դատաստանը Հիտլերի նկատմամբ, որը երկրային կյանքում այդպես էլ չպատժվեց իր հանցագործությունների համար։