Լարի Քինգը կմարմնավորի Լարի Քինգին
Հանրահայտ նախկին հեռուստահաղորդավար Լարի Քինգը գարնանը կնկարահանվի ամերիկյան հեռուստատեսային սիտկոմում։
АВС հեռուստաալիքով ցուցադրվելիք «Քեզ հետ ավելի լավ է» (Better With You) հեռուստասերիալում Լարի Քինգը կմարմնավորի ինքն իրեն, հայտնում է The Huffington Post–ը։
Լարի Քինգն անցյալ տարվա վերջում փակեց իր ամենօրյա շոուն, որն ընթանում էր CNN հեռուստաալիքով ավելի քան 25 տարի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քինգը մտադիր է վերականգնել ռադիոհաղորդավարի իր կարիերան և պատրաստվում է հանդես գալ որպես երգիծաբան, ինչի նպատակով, հնարավոր է, ԱՄՆ քաղաքներով համերգային շրջագայություն կատարի։ Նախկին հաղորդավարը նաև հայտնել է, որ մտադիր է շուտով այցելել Ռուսաստան, ուր նրան հրավիրել է «Լարի Քինգ շոուի» վերջին հյուրերից մեկը՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։










