Ոսկե գլոբուս են ստացել Քրիստիան Բեյլը և Քեթի Սագալը (տեսանյութ)

10:05 • 17.01.11

Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանյան լրագրողների ասոցիացիան այսօր հայտարարել է «Ոսկե գլոբուսի» առաջին մրցանակակիրների անունները։

Երկրորդ պլանի տղամարդու դերակատարներից «Ոսկե գլոբուսի» է արժանացել Քրիստիան Բեյլը («Մարտիկը»)։ Այս անվանակարգում պարտվել են Մայքլ Դուգլասը (Ուոլ սթրիթ. փողերը երբեք չեն քնում), Էնդրյու Հարֆիլդը («Սոցիալական ցանց»), Ջերեմի Ռենները («Գողերի քաղաքը»), Ջեֆրի Ռաշը («Արքան խոսում է»)։

Հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերակատար է ճանաչվել Քեթի Սագալը։ Նա խաղում է «Անարխիայի զավակները» սերիալում։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այս մրցանակների հանձնման 68-րդ արարողությունն անցկացվում է Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում։