Վահան Արծրունի. Հեռուստատեսությունը ռեստորանը բերեց եթեր
Արվեստագետ Վահան Արծրունու կարծիքով` ներկայում հայաստանյան իշխանություններն ամեն ինչ անում են «ռաբիսի տարածմանն» աջակցելու համար: «Պետությունն իդեալական պայմաններ է ստեղծել անբովանդակ, անճաշակ և ապուշ երևույթները գովազդելու, զարգացնելու, ազգի վզին փաթաթելու համար»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վահան Արծրունին:
Այդ ամենի մեղավորը, ըստ նրա այն կառույցներն են, որոնք ի պաշտոնե պետք է պատասխանատու լինեին մշակույթի համար: Դրա վառ ապացույցը, ըստ արվեստագետի, հեռուստատեսությամբ ամանորյա տոներին հեռարձակվող հաղորդումներն են: «Բացի ռաբիսից, բացի այդ խայտառակ երևույթի բացահայտ գովազդից, այլ բան հնարավոր չէ տեսնել հայկական հեռուստաեթերում»,- ասաց նա` այդ ամենը բացատրելով «գումար աշխատելու ու ռեստորանային երգիչներին» հովանավորելու ցանկությամբ:










