Շերը ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել

16:55 • 19.01.11

Հայազգի երգչուհի Շերը ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։

Շերի նոր՝ You Haven't Seen the Last of Me երգը, որը Burlesque մյուզիքլից է, այս շաբաթ գլխավորել է Billboard–ի հիթ շքերթը։
«Որտեղից այդ վեց տասնամյակը, եթե ես ընդամենը 40 տարեկան եմ»,– պատմական ռեկորդ սահմանելու մասին տեղեկությանն ի պատասխան կատակել է Շերը։

Նշենք, որ 2011թ. մայիսին Շերը, որի երաժշտական կարիերան սկսվեց 1960–ական թթ., կդառնա 65 տարեկան։
Առաջին անգամ Շերը ամերիկյան հիթ շքերթը գլխավորել է 1965թ. օգոստոսի 14–ին՝ իր I Got You Babe երգով, որը նա կատարում էր իր ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ։

1970 –ական թթ. Շերը կրկին հայտնվեց հիթ շքերթի առաջին հորիզոնականում՝ իր Gypsys, Tramps & Thieves (1971), Half-Breed (1973) և Dark Lady (1974) երգերով, ինչպես նաև Սոնի Բոնոյի հետ մեկ այլ զուգերգով՝ All I Ever Need Is You (1971):
1980- ական թթ. Billboard–ի բարձունքը Շերը նվաճեց երկու անգամ՝ Փիթեր Սեթերայի հետ After All զուգերգով(1989) և If I Could Turn Back Time(1989) մեներգով։

1990 –ական թթ. ամերիկյան հիթ շքերթի առաջին հորիզոնականում հայտնվեց Շերի Believe, Strong Enough և All or Nothing երգերը (երկուսն էլ 1999 թ.)։

2000– ական թթ.Շերը երկու անգամ հայտնվեց հիթ շքերթի առաջին հորիզոնականում իր՝ A Different Kind of Love Song (2002) և When the Money's Gone (2003) երգերով։.

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 16–ին Շերի You Haven't Seen the Last of Me երգն Ոսկե գլոբուսի արժանացավ «Ֆիլմում լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում, հայտնում է korrespondent.net–ը։