Անդրեյ Սախարովին և Մոմիկին նվիրված ցուցադրություններ Նկարիչների միությունում
Հայաստանի նկարիչների միությունում երեկ բացվել է «Անդրեյ Սախարով. տագնապ և հույս» խորագրով ցուցահանդես:
Ցուցադրության նպատակը Սախարովի 90-ամյա հոբելյանի շրջանակում խորհրդային մեծ ֆիզիկոս, ջրածնային ռումբի հեղինակ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի ու քաղաքական գործչի անցած ճանապարհը նորովի ներկայացնելն է:
Ցուցադրության կազմակերպիչներն են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը:
Ցուցադրանքում ներկայացված են մեծ հումանիստի 8 լուսանկարները, նրա ասույթները:
Նկարիչների միությունում բացվել է նաև հայ մեծ մանրանկարիչ Մոմիկի 750-ամյակին նվիրված ցուցադրություն: Ներկայացված են 11 հայ նկարիչների 5-6-ական նկարներ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Փյունիկ» բարեգործական կազմակերպությունը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և Հայաստանի նկարիչների միությունը:
Ցուցահանդեսները գործելու են մինչև շաբաթվա վերջ:










