Օրհան Փամուքի՝ Շրի Լանկա կատարելիք այցը մտահոգիչ է. RSF

09:39 • 21.01.11

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ քննադատելով բոլոր այն գրողներին, ովքեր պատրաստվում են մասնակցել Շրի Լանկայում կայանալիք գրականության փառատոնին։ Այս մասին տեղեկացնում է թուքական Zaman օրաթերթը։

«Շրի Լանկայում մեծ թվով գրողներ, լրագրողներ և ընդդիմադիրներ ենթարկվում են բռնությունների։ Այն դեպքում, երբ այդ երկրում օրեցօր մեծանում են խոսքի ազատության դեմ ուղղված ճնշումները, ուղղակի մտահոգիչ է Փամուքի և մյուս օտարերկրյա գրողների՝ այդ փառատոնին մասնակցելու որոշումը»,– նշվում է հայտարարությունում։

Նշենք, որ հունվարի 26–ին Շրի Լանկայում տեղի է ունենալու գրականության փառատոն, որին մասնակցելու են 10 օտարերկրյա գրողներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը։