«Շունն ու կատուն» 100 տարեկան է. պրեմիերաներ Տիկնիկային թատրոնում
Հունվարի 26-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա նոր ներկայացման պրեմիերա: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ծեր մարդը հսկայական թևերով» պատմվածքի հիման վրա բեմադրվելու է «Թևավորը»:
«Շատ օրիգինալ ներկայացում է իմ կարծիքով, այնպես որ համեցեք»,- ցանկացողներին Տիկնիկային հրավիրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Մոտ ժամանակներս թատրոնը բեմադրելու է «Աբու Հասանի մաշիկները», Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացման վերաբեմադրման 100-ամյակի առիթով վերաբեմադրվելու է Թումանյանի սիրված ստեղծագործությունը:
«Կյանքը շարունակվում է և քանի որ շարունակվում է, հետաքրքիր է»,- ասաց թատրոնի տնօրենը` ասելով, թե այս տարի ևս թատրոնը շարունակելու է իր գործունեությունը և լինելու են անակնկալներ:










