Սաշա Բարոն Քոենը կմարմնավորի Սադամ Հուսեյնին

11:47 • 21.01.11

Բրիտանացի կատակերգու դերասան Սաշա Բարոն Քոենը կմարմնավորի Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնին։ Այս մասին հայտնում է Associated Press–ը՝ վկայակոչելով Paramount Pictures կինոընկերությունը։
Քոենը ոչ միայն գլխավոր դերը կխաղա «Բռնապետը» ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա 2012թ. մայիսին, այլ նաև կմասնակցի սցենարի գրման աշխատանքներին։

Ֆիլմը կնկարահանվի «Զաբիբան և թագավորը» վեպի հիման վրա։
Նշենք, որ անանուն այդ վեպն Իրաքում լույս է տեսել 2000թ., հետագայում նույնիսկ տեսակետներ են հնչել, թե վեպի հեղինակը հենց Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյն է։

Սադամի կառավարման տարիներին ( 1979- 2003 թթ.) այդ վեպն էկրանավորվել է իրաքյան հեռուստատեսության համար, ինչպես նաև այդ վեպի մոտիվներով մյուզիքլ է նկարահանվել։

Հաղորդվում է, որ ֆիլմի ռեժիսորը Լարի Չարլզը կլինի։