Հայտնի են դարձել «Օսկարի» նոմինանտները

12:00 • 26.01.11

Հունվարի 25–ին Բեվերլի Հիլզում հրապարակվել է կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության նոմինանտների ցուցակը։

Տարբեր անվանակարգերում ներկայացվելու թվով առաջին տեղն է զբաղեցրել բրիտանական պատմական «Արքան խոսում է» (The King's Speech) դրաման, որը հավակնում է 12 ոսկե արձանիկների։

Ամենագլխավոր «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» են հավակնում 10 կինոնկար. «Սև կարապ» (Black Swan), «Մարտիկը» (The Fighter), «Սկիզբ» (Inception), «Երեխաները լավ են» (The Kids Are All Right), «Արքան խոսում է» (The King's Speech), «127 ժամ» (127 Hours), «Սոցիալական ցանց» (The Social Network), «Խաղալիքների պատմություն–3» (Toy Story 3), «Իսկական քաջություն» (The True Grit) և «Ձմեռային ոսկոր» (Winter's Bone) կինոնկարները։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Դարեն Արոնոֆսկին (Black Swan), Դևիդ Օ. Ռասելը (The Fighter), Թոմ Հուպերը (The King's Speech), Դևիդ Ֆինչերը (The Social Network) և Քոեն եղբայրները (The True Grit)։

«Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում «Օսկարի» համար կմրցեն դերասաններ Խավյեր Բարդեմը (Biutiful), Ջեֆ Բրիջեսը (The True Grit), Ջեսի Այզենբերգը (The Social Network), Քոլին Ֆինչերը (The King's Speech) և Ջեյմս Ֆրանկոն (127 Hours)։
«Լավագույն կին դերասան» անվանակարգում «Օսկարի» են հավակնում դերասանուհիներ Անետ Բենինգը (The Kids Are All Right), Նիկոլ Քիդմանը (Rabbit Hole), Ջենիֆեր Լոուրենսը (Winter's Bone), Նատալի Պորտմանը (Black Swan) և Միշել Ուիլյամսը (Blue Valentine)։

«Օսկարի» 83–րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 27–ին Լոս Անջելեսի Kodak թատրոնում, հայտնում է Корреспондент–ը։