Լիվերպուլի համալսարանը առաջին դիպլոմն է հանձնել «Բիթլզագիտության» ոլորտում
Լիվերպուլի հույսի համալսարանը The Beatles–ի ուսումնասիրության ոլորտում մագիստրոսի առաջին դիպլոմն է հանձնել։ Փաստաթութղը ստացել է 53– ամյա կանադացի երգչուհի Մերի Լու Զահալան Քենեդին։ Այս մասին հայտնում է BBC News–ը։
Նա այն 12 ուսանողներից մեկն էր, որ Լիվերպուլի համալսարան էր ընդունվել՝ The Beatles–ին նվիրված դասընթացին մասնակցելու համար։ Այդ կուրսը համալսարանի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2009թ.։
Մերի Լուն դարձավ առաջին ուսանողուհին, որ այդ համալսարանից ստացավ այդ փաստաթուղթը. «Կուրսը դյուրին չէր, սակայն գրավիչ էր։ Ես շատ նոր բան իմացա այն մասին, թե The Beatles–ը ինչպես է ազդում մեր կյանքի տարբեր ոլորտների վրա»։
Հաղորդվում է նաև, որ Քենեդին իր հայրենիքում երեք սկավառակ է թողարկել, ինչպես նաև 70–ական թթ. կեսերին արժանացել է Կանադայի գեղեցկության թագուհու տիտղոսին։










